Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Աստծո օրհնությունը Ձեզ

Աստծո օրհնությունը Ձեզ
06.03.2015 | 00:55

Երեկ՝ մարտի 5-ին, «Ֆլեշ» ընկերության ղեկավար ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ծննդյան օրն էր: «Իրատես de facto»-ն միանում է նրան ուղղված շնորհավորանքներին և հավելում՝ իսկական տղամարդու կյանքը 60-ից հետո նոր միայն սկսվում է, երբ երիտասարդական ավյունին ու վճռականությանը հավելվում են տարիների կենսափորձով ձեռք բերված իմաստնությունը, աշխարհն ու մարդկանց փիլիսոփայորեն ընդունելու կարողությունը: Մաղթում ենք խաղաղ ու բարեբեր ժամանակներ:


«Իրատես de facto»

Դիտվել է՝ 3303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ